Երևանի Աճառյան փողոցում ավտոմեքենա էր ընկել շինարարական աշխատանքներ կատարելու համար փորված փոսի մեջ: Վերոնշյալին անդրադարձավ
Փոսը փորվել է գազի խողովակ անցկացնելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը՝ խոսելով օրեր առաջ Աճառյան փողոցում տեղի ուեցած վթարի մասին:
Հիշեցնենք, որ ավտոմեքենան ընկել էր շինաշխատանքներ կատարելու համար փորված փոսի մեջ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց՝ դա մի քանի մետրանոց խորը փոս է։
«Դուք ասում եք՝ պատշաճ կահավորած է այդ վայրը: Խորը փոս է՝ մի քանի մետրանոց, 2 բարակ լենտ է թքած, կպցրած: Դա չենք կարող պատշաճ համարել: Այս շաբաթ այլևս որևէ մեկին քանդման թույլտվություն չտաք»,- հանձնարարեց Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ նման փոս կա նաև Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում, իրեն տեսանյութեր են ուղարկել.
«Ինձ ուղարկել են, թե ինչպես է 3 ավտոմեքենա ընկնում այդ փոսի մեջ, ակերը տրաքում են»: