Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետում քիչ առաջ հարձակման է ենթարկվել Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից։ Նա գրել էր, որ խանութում առկա են նաև տեսախցիկներ։
Hayastan.news-ը ՆԳՆ լրատվության վարչությունից մեկնաբանություն խնդրեց ահազանգի վերաբերյալ, ինչին ի պատասխան հայտնեցին․ «Ահազանգի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել»։