Հուլիսի 10-ին, ժամը 11։58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհին «KamAZ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ.) գլորվել է ձորը (մոտ 100 մ)․ առկա է վառելիքի արտահոսք: