Հետևեք մեզ։

Ադրբեջանի գլխավոր դատախազը Երասխում նոր գործարանի կառուցումը անվանել է «բնապահպանական հանցագործություն»

12:54, 10 հուլիս 2023
Ադրբեջանի գլխավոր դատախազը Երասխում նոր գործարանի կառուցումը անվանել է «բնապահպանական հանցագործություն»

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի դատախազությունների միջև սահմանային համագործակցությանը նվիրված համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Երասխում նոր գործարանի կառուցումը մեծ խնդիրներ է ստեղծում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար:

«Արազ գետի աղտոտվածության մակարդակը հայտնի է, վերջերս սկսված գործարանի շինարարությունը հանգեցրել է բնապահպանական հանցագործության։ Այս գործարանի կառուցումը բնապահպանական հանցագործություն է։ Հաշվի առնելով, որ Օխչուչայը հոսում է Արազ գետ, որը մեծությամբ երկրորդ գետն է Հարավային Կովկասում, Օխչուչայի աղտոտվածությունը ուղղակիորեն ազդում է Արազի ջրային ռեսուրսների որակի վրա»։