«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը իր հրամանատարների հետ հուլիսի 1-ին հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ֆրանսիական Liberation-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզության իր աղբյուրին։
Հանդիպում ռուսական կողմը պաշտոնապես չի հայտնում։ Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ իրենք չեն հետևել գործարարի տեղաշարժին։ Հրատարակությունը նշում է, որ Պրիգոժինին լսել են նաև Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։