ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրություն:
«Սիրելի հայրենակիցներ, լրագրողներ, գործընկերներ.
Վաղը, հուլիսի 11-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, Թումանյան փողոցին հարող հատվածում, հրավիրում եմ բոլորիդ ներկա լինելու «Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրության։
Ձեզ հետ միասին մենք կվերհիշենք «սիրո եւ հանդուրժողականության» հեղաշրջման, «տարածաշրջանի դեմոկրատիայի բաստիոնի» բոլոր զոհերին եւ քաղաքական բանտարկյալներին։
Ձեր ներկայությունը կարեւոր է»։