Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

16:21, 10 հուլիս 2023
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքում`

Հուլիսի 10-ի կեսօրից հետո, 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    40.40C (2018 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        9.60C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   24.90C