Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։