Հետևեք մեզ։

Թուրքիան համաձայնագիր է խախտել․ Պեսկով

16:50, 10 հուլիս 2023
Թուրքիան համաձայնագիր է խախտել․ Պեսկով

 Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսություն են վարում բարձր և ամենաբարձր մակարդակներում, և Մոսկվան կօգտագործի այդ ուղիները՝ Անկարային բացատրելու իր դիրքորոշումը «Ազով» գնդի հրամանատարներին Կիևին հանձնելու վերաբերյալ։ Սա գործող համաձայնագրի խախտում է, և մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն արդեն սկսել ենք անել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Պեսկովը կարևորել է այն փաստը, որ Թուրքիան, ի տարբերություն Արևմուտքի մի շարք երկրների, ամենաբարձր մակարդակով բանակցություններ  է վարում Ռուսաստանի հետ։

 

Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը հաշվի կառնեն տարբեր ոլորտներին առնչվող հետագա համաձայնագրերում։