Հայաստանի և հայ ժողովրդի համար Մեղրին կարմիր գիծ է, Մեղրիում միջանցք չի լինելու, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապահին Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ուժեր տեղակայելու Ռուսաստանի ցանկությունից։
Ըստ Մելքոնյանի՝ ճանապարհները, կոմունիկացիաները կարող են բացվել, բայց դրանք էլ Հայաստանի հսկողության տակ պետք է լինեն, ոչ թե ռուսների։
Իշխանական պատգամավորը հիշեցնում է՝ Եղեգնաձորի, Ջերմուկի ճանապարհներին ռուսները հենակետեր դրեցին, ահագին զորք իջեցրեցին Սյունիք, ու «էդ զորքը ոչ մի բանի չխառնվեց»։ Ըստ Մելքոնյանի, տեղի ունեցավ հակառակը՝ երբ Ադրբեջանը հարձակվում էր Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ, տարածքներ էր վերցնում, ռուսները երեք-չորս ժամ առաջ մինչև հարձակումը հենակետերը թողեցին՝ դուրս եկան»։
Մանրամասները՝ սկզբնազբյուր կայքում։