Հետևեք մեզ։

ՆԳՆ ոստիկանապետի հրաժարականի պահանջով քայլերթ կանենք, կհանձնենք «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը. ՓՊ

17:33, 10 հուլիս 2023
ՆԳՆ ոստիկանապետի հրաժարականի պահանջով քայլերթ կանենք, կհանձնենք «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը. ՓՊ

Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

 

«Հարգելի՛ գործընկերներ, վաղը՝ 11.07.2023թ., ժամը 11.00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից մեկնարկելու է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»: