Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ։ Այն հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»: