Հետևեք մեզ։

Վիլնյուսում կհանդիպեն Բայդենն ու Էրդողանը

19:48, 10 հուլիս 2023
Վիլնյուսում կհանդիպեն Բայդենն ու Էրդողանը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ ավելի վաղ   Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտը և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հարցը։