ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Վինձորի ամրոց՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
ԱՄՆ նախագահն ու Բրիտանիայի միապետը կքննարկեն բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև կլսեն զեկույցը, որը պատրաստել են Էներգետիկ անվտանգության և Net Zero-ի պետքարտուղար Գրանթ Շապսը և ԱՄՆ նախագահի կլիմայի փոփոխության հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին։
Մեծ Բրիտանիայից Բայդենը կմեկնի Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-12-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հանդիպումներ անդամ երկրների ղեկավարների հետ, կկայանա նաև Էրդողանի հետ հանդիպում։