Հետևեք մեզ։

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը մոտ 1,5 ամսում չորրորդ գործուղմանն է մեկնում, այդ թվում՝ երկրորդ անգամ ԱՄՆ

20:48, 10 հուլիս 2023
ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը մոտ 1,5 ամսում չորրորդ գործուղմանն է մեկնում, այդ թվում՝ երկրորդ անգամ ԱՄՆ

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով իր նախկին օգնական, այժմ պատգամավոր Հասմիկ Հակոբյանին և ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ծավինար Վարդանյանին գործուղում է ԱՄՆ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Կայուն զարգացմանը նվիրված խորհրդարանական ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի հուլիսի 17-20-ը Նյու Յորք կգործուզվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Հասմիկ Հակոբյանը։  Ծախսերը ՝պետբյուջեի հաշվին են

Հատկանշական է, որ սա ՔՊ-ական Ծվինար Վարդանյանի չորրորդ գործուղումն  հունիսի հինգից հետո։

 Կանանց, խաղաղության և անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը մասնակցելու համար 2023 թվականի հունիսի 5-10-ը Ծովինար Վարդանյանը կրկին ԱՄՆ-ում էր։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ծովինար Վարդանյանը հունիսի 19-23-ը մեկնել էր Վիեննա, վերադարձից հետո հունական ծովափնյա՝ Հալկիդիկի քաղաք էր գործուղվել հունիսի 29-ից հուլիսի 3-ը։