Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն այսօր հանդիպել է ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է համայնքապետը։
«Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար»։