Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը գրում է.
«Ուրեմն, Հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ` զգույշ քշի, նստում` շարունակում եմ։
Մեկը նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։
Ավելի ճոխացնելով նույնը արտատպում են մեր ԶԼՄ կոչվածները։
Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին,որոնց հետ վաղուց չէի շփվել»։
Hayastan.news-ը ինչպես Պետրոս Ղազարյանի գրառումը, այնպես էլ shamshyan.com-ի` վթարի վերաբերյալ նյութը ներկայացրել է խմբագրմամբ` փոխանցելով միայն լուրը` առանց վիրավորանքների ու որակումների։