Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը փակել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը

10:23, 11 հուլիս 2023
Ադրբեջանական կողմը փակել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ժամանակավորապես փակել է Լաչինի միջանցքի սկզբնամասում ապօրինի կերպով տեղադրված անցակետը։ Պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, «ԿԽՄԿ մեքենաներով բջջային հեռախոս, ծխախոտ, բենզին տեղափոխելու փորձերն են»։

Լաչինին միջանցքի սկզբնամասում Ադրբեջանը ապօրինի կերպով անցակետ է տեղադրել հունիսի 22-ին՝ այդ կերպ ամբողջապես շրջափակելով Արցախը։