Հետևեք մեզ։

Սյունիքում «BMW» -ն ճանապարհից դուրս է եկել և հայտնվել դաշտում․ անչափահաս ուղևորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

11:27, 11 հուլիս 2023
Սյունիքում «BMW» -ն  ճանապարհից դուրս է եկել և հայտնվել դաշտում․ անչափահաս ուղևորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 11-ին, ժամը 09։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ. Ժ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ):
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 2011 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: