Հետևեք մեզ։

Երևանում դիմակավորված անձինք մտել են տուն, կապկպել տան տերերին և գողացել 13.000 դոլար, 8.000 եվրո, 1.300 լարի և 20 մլն դրամի ոսկի․ shamshyan.com

11:50, 11 հուլիս 2023
Երևանում դիմակավորված անձինք մտել են տուն, կապկպել տան տերերին և գողացել 13.000 դոլար, 8.000 եվրո, 1.300 լարի և 20 մլն դրամի ոսկի․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 11-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Տիտովի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են իր տուն, իրեն և իր կնոջը կապկպել են, ապա գողացել տանը եղած գումարն ու ոսկյա զարդեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորված անձինք զենքի ցուցադրմամբ և սպառնալիքների տակ նշված տան բնակիչներ՝ ամուսիններ Հարություն Ա․-ից և Էմմա Գ․-ից հափշտակել են մոտ 13 հազար դոլար, 8 հազար եվրո, 1300 վրացական լարի և 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ 

Եվ իրենց ավարը վերցնելուց հետո տան տիրոջ՝ Հարություն Ա․-ին պատկանող Toyota Land Cruiser-ով դիմել են փախուստի։ Ավելի ուշ առևանգված Toyota-ն դռները փակված, կայանված վիճակում հայտնաբերվում է Գարեգին Նժդեհի հրապարակում։ 

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։