Լեւոն Արոնյանն ու նրա սիրելին՝ Անիտա Այվազյանը, 3 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են պաշտոնապես գրանցել ամուսնությունը։ Արարողության լուսանկարներով կիսվել է լուսանկարիչ Արման Կարախանյանը:
Գրոսմայստերի ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել Երևանում: Նշենք, որ Արոնյանը և Այվազյանը 2022 թվականի տարեվերջին դուստր են ունեցել։ Նշենք նաև, որ Լևոն Արոնյանի առաջին կինը՝ Արիաննան, մահացել է ավտովթարից՝ 2020 թվականի մարտի 30-ին։