Այսօր էլ դիմացեք, վաղվանից կրկին ամառ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում այսօր ցերեկը սպասվում է, հուլիսի 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 12-15-ը և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հուլիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8, 12-ի գիշերը՝ կնվազի 4-6 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է կարճատև անձրև։