ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին հեռացրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Փակ և գաղտնի քվեարկությամբ նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր,
Մեկ հոգի եղել է դեմ։
Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։
Նշենք, որ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», թե՛ ընդդիմադիր երկու դաշինքներն արդեն հայտարարել են, որ թափուր պաշտոնի թեկնածուներ չեն առաջադրելու։