Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նոր քաղաքականություն է որդեգրել և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն (Վարարակն) անվանում է նաև այնպես, ինչպես ադբեջանցիներն են հորինել, երբ հորինվել են իրենք՝ 20-րդ դարում։
Արցախի ԱԳ նախարարությունն անձագանքել է Կլաարի այդ հայտարարությանը թվիթերում և նշելով նրան գրել․ «Հորդորում ենք Արցախի մայրաքաղաքը հիշատակելիս օգտագործել ստույգ անունը՝ Ստեփանակերտ»։
Հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են «Արցախ» անվանումից և կիրառում են միայն «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, նրանց կից Հանրային հեռուստաընկերությունը նույնպես այլևս չի հնչեցնում «Արցախ» անունը, այդկերպ նաև Բաքվում են անում, Հայաստանի իշխանություններից, մասնավորապես արտաքին գերատեսչությանից Կլաարին արձագանքող չեղավ։
Hayastan.news-ը հետևյալ հարցադրմամբ մեկնաբանություն խնդրեց ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանից․ «Ո՞րն է Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը Տոյվո Կլաարի՝ Ստեփամակերտ/Խանքենդի ձևակերպման վերաբերյալ»։
ԱԳՆ խոսնակը մեկ օր անց պատասխանեց հետևյալը․ «Կտեղեկացնենք, եթե հանրային մեկնաբանություն ունենանք»։