Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի  խախտումներն արդարացնելու նպատակ. ՊԲ

16:41, 11 հուլիս 2023
Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի  խախտումներն արդարացնելու նպատակ. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները  հուլիսի  11-ին` ժամը 10:05-ից  ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել    Արցախի Հանրապետության  Ասկերանի, Քարվաճառի և Քարվաճառի շրջաններում,   որոնք իբրև թե կասեցվել են  հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական  ստորաբաժանումների կողմից,  հերթական ապատեղեկատվությունն է։

 

  
Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են  սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական  խախտումներն արդարացնելու նպատակ։