Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 14։35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ցանկացնում է Կիևյան կամրջից ցած նետվելով՝ ինքնասպանություն գործել։
Փրկարարներին, փրկարար հոգեբանին, պարեկներին, բժիշկներին ու քաղաքացիներին հաջողվեց այդ կնոջը համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին, ով համաձայնվեց Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ գնալ Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող կինը 42-ամյա Ս. Ք․-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։