Հետևեք մեզ։

Երիտասարդներն են մեր հասարակության շարժիչ ուժը. Մանե Թանդիլյանը կհանդիպի երիտասարդների և ուսանողների հետ

17:28, 11 հուլիս 2023
Երիտասարդներն են մեր հասարակության շարժիչ ուժը. Մանե Թանդիլյանը կհանդիպի երիտասարդների և ուսանողների հետ

Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս և առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը, որ բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:


«Երիտասարդների և ուսանողների հետ առաջնորդության թեմայով հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, «Մատենա» առաջնորդության դպրոցում (Բաղրամյան 6): Այս անգամ հետաքրքիր ու բովանդակային զրույց-քննարկում կունենանք  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։ 


Մուտքն ազատ է, կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները»,- գրել է Թանդիլյանը։