Հետևեք մեզ։

Տիրան Խաչատրյանի պնդումները հակասում են նաև իր նախկին վերադաս Օնիկ Գասպարյանի հայտարարություններին․ վարչապետի աշխատակազմի պատասխանը

18:44, 11 հուլիս 2023
Տիրան Խաչատրյանի պնդումները հակասում են նաև իր նախկին վերադաս Օնիկ Գասպարյանի հայտարարություններին․ վարչապետի աշխատակազմի պատասխանը

Հայաստանի վարչապետի աշխատակազմից արձագանքել են Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությանը, թե եղել են դեպքեր, երբ բանակը կառավարությունից գումար է խնդրել, սակայն կառավարությունը մերժել է։

Տիրան Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներով ներկայացնում է պնդումներ, որոնք ոչ միայն հիմնազուրկ են, այլեւ հասարկությանը մոլորեցնելու առերեւույթ նպատակ են հետապնդում:

«Խաչատրյանի կեղծ ձեւակերպումները, թե իբրեւ բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու համար Կառավարությունը գումար չի հատկացրել, աղերս չունեն իրականության հետ:

Ակնհայտ սուտ տեղեկատվությունը Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի կողմից տարածվում է  լոկ քաղաքական դրդապատճառներով: Առնվազն տարօրինակ է, որ մի քանի դրվագներով վերջինիս պնդումները հակասում են նաեւ իր նախկին վերադասի՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից արված հրապարակային հայտարարարություններին: Տիրան Խարատրյանը մտացածին եւ անհիմն պնդումներով փորձում է տպավորություն ստեղծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը խոչընդոտվել է Կառավարության պակաս հատկացումների պատճառով»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։