Մահացել է ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Դավիթ Վիրաբյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ 2023թ. հուլիսի 11-ին 45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, փարձառու դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջմղման գործում: