Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն. Ալիև

21:48, 11 հուլիս 2023
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն. Ալիև

Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։  Այս մասին  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է, տրամաբանական՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման հնարավորություններ կան։ Սակայն, նորից եմ ասում, ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, դրան պետք է պատրաստ լինի նաև հակառակ կողմը և պետք է թղթին փոխանցի բառերով ասվածը»,- ասել է Ալիևը։