Հետևեք մեզ։

Հայաստանն այս տարի ավելի հեռու գնաց` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղը և անկլավ գյուղերը, բանավոր ասվածը պետք է թղթին հանձնի. Ալիև

21:59, 11 հուլիս 2023
Հայաստանն այս տարի ավելի հեռու գնաց` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբաղը և անկլավ գյուղերը, բանավոր ասվածը պետք է թղթին հանձնի. Ալիև

Հայաստանը պետք է թղթին հանձնի բանավոր ասածը։

Այս մասին ադրբեջական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է երկրի նախագահ Ալիևը։

 

«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (նկատի ունի Հայաստանը,֊խմբ.), ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը, այդ թվում՝ Ղարաբաղը և անկլավ գյուղերը»,-ասել է Ալիևը։

 

Նա նաև ասել է, որ դա դիտարկվում է որպես դրական փաստ։

Ըստ նրա ` հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն և հարաբերություններ հաստատվեն։

 

Ալիևը վստահեցրել է, որ իրենք կշարունակեն ջանքերն այդ ուղղությամբ։