Հետևեք մեզ։

Ավտովթար Էջմիածնի ճանապարհին․ կա տուժած (լուսանկարներ)

01:35, 12 հուլիս 2023
Ավտովթար Էջմիածնի ճանապարհին․ կա տուժած (լուսանկարներ)
Հուլիսի 11-ին, ժամը 20։55-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ Դվին ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բախվել են երկու «Mercedes-Benz» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: