Շատ ենք ուշացրել, թուրքի մեր գլխին կանգնած է, մեզանից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու․ արցախցիները շրջափակման դեմ երթ են կազմակերպել
Արցախում «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները քայլերթով Ստեփանակերտից շարժվում են դեպի Լաչինի միջանցք: Նրանք կոչ են անում արցախցիներին՝ միանալ՝ պայքարելու միջանցքի ապաշրջափակման համար:
«Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերևում, միացեք մեզ, հետո ուշ լինելու։ Շատ ենք ուշացրել, մեզնից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու»,- ասում էին քայլերթի մասնակիցները: