Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել Տեղ գյուղի ուղղությամբ, ՊՆ-ն հայտնում է երկրորդ վիրավոր զինծառայողի մասին

15:29, 12 հուլիս 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել Տեղ գյուղի ուղղությամբ, ՊՆ-ն հայտնում է երկրորդ վիրավոր զինծառայողի մասին
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
 
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
 
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածվել, որում ասվում էր. «Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն»: