Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի ստեղծումից ի վեր Ադրբեջանը բազմիցս արգելում է անգամ ԿԽՄԿ-ի տեղաշարժը, ներառյալ բժշկական տարհանումը: Այս մասին թվիթերի իր օգտահաշվում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ավելի շատ միջազգային ջանքեր և գործողություններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»,- գրել է նա։