Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գործունեությանը։
Հայտարարության մեջ ասվում է.
«ԵՄ-ը վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի, որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության սկզբունքներին համապատասխան:
Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը:
ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով»։