Հետևեք մեզ։

Մեկն անձի պես ժողովուրդը մասնակցելու է համաժողովրդական շարժմանը, պետական ծառայող-ոչ ծառայող տարբերակում չի լինելու. Արցախի պետնախարար

17:34, 12 հուլիս 2023
Մեկն անձի պես ժողովուրդը մասնակցելու է համաժողովրդական շարժմանը, պետական ծառայող-ոչ ծառայող տարբերակում չի լինելու. Արցախի պետնախարար

 

Եթե համաժողովրդական շարժումն է միակ ելքը, այդ ժամանակ բոլորս միասնաբար, պետական ծառայողներն էլ, պաշտոնատար անձինք էլ, բոլորն էլ կմասնակցեն: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:


«Համոզված եղեք, որ պետական ծառայողները, պաշտոնատար անձինք գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված զսպվածություն են ցուցաբերում, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող-ոչ ծառայող տարբերակում չի լինելու: Մեկն անձի պես ամբողջ ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը»,- ասել է Ներսիսյանը