Հետևեք մեզ։

Տեսակցել եմ 4 տարի անգիտակից վիճակում գտնվող փոխգնդապետին և նրա ծնողներին. Տիգրան Աբրահամյան

18:59, 12 հուլիս 2023
Տեսակցել եմ 4 տարի անգիտակից վիճակում գտնվող փոխգնդապետին և նրա ծնողներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբիահամյանը գրում ա

 

«ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին:

 

Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված:

 

Չնայած բժիշկների ահռելի ջանքերին, սպային առողջութան վերականգնման առումով որևէ լավատեսական արդյունք չկա:

 

Ամեն անգամ, երբ իշխանության տարբեր դեմքեր խոսում են բանակի կամ նրանում նախատեսված փոփոխությունների մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս:

 

Իշխանության վերաբերմունքը համազգեստի, ծառայության ու զինվորականների նկատմամբ ուղիղ համեմատական է սպաներին ծանր ծեծի ենթարկելու և այդ գործով ընթացած ակնհայտ ապօրինի գործընթացին»: