Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգնականն ԱԺ-ում ծննդյան «փուչիկ փարթի» է արել. (լուսանկարներ). Aravot.am

19:50, 12 հուլիս 2023
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգնականն ԱԺ-ում ծննդյան «փուչիկ փարթի» է արել. (լուսանկարներ). Aravot.am

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Ինեսսա Շահնազարյանը որոշել է ԱԺ-ում իր ծննդյան 28-ամյակին «փուչիկ փարթի» անել: Aravot.am-ը գրում է, որ նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ ծննդյան ֆոտոսեսիայից՝ ԱԺ շենքի ֆոնի վրա: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞ր նախաձեռնությամբ է տարեդարձը փուչիկներով նշվել Ազգային ժողովում, թե՞ ընկերներն են նման անակնկալ մատուցել եւ արդյոք խորհրդարանում կա՞ նման ավանդույթ, թե՞ իր ծննդյան օրն այդ առումով բացառություն է:

 

Ինեսսա Շահնազարյանը պատասխանել է. «Նման ավանդույթ չկա, իմ նախաձեռնությամբ է եղել»:

 

Սովորաբար ԱԺ անցագրային կետում մանրակրկիտ ստուգում են ելումուտ անողների պայուսակը, հեռախոսի էկրանը միացնել են տալիս, որ հանկարծ տեխնիկայի մեջ ռումբ ու վտանգավոր բաներ չտանեն ներս, ուստի հարցրեցինք՝ ինչպե՞ս են նրանց թույլ տվել փուչիկներ տանել: Պատասխանը սփոփիչ էր. «Փուչիկները եղել են չփչված վիճակում եւ հրավտանգ չեն եղել»:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։