Հետևեք մեզ։

Հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը մոտ է․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

10:55, 13 հուլիս 2023
Հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը մոտ է․  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բավական նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Այնպես որ, մենք կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է:

 

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, հավելելով, որ նպատակին հասնելու համար երկու կողմերն էլ փոխզիջման պատրաստակամություն ունենան։