Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայացել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին կառավարության նիստին ասաց Փաշինյանը, նշելով նաև, որ տարածված է հաղորդագրություն։
«Շաբաթ օրը Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ, ես հաստատել եմ իմ մասնացությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններում»,-ասաց նա։