Հետևեք մեզ։

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ուժի մեջ կմտնի 6 ամսից

14:31, 13 հուլիս 2023
Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ուժի մեջ կմտնի 6 ամսից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Այն ուժի մեջ է մտնելու 6 ամսից։

 

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։

 

Այսուհետ պետական կամ համայնքային մարմինը, որը ցանկանում է որևէ միջոցառման համար հրավառություն կազմակերպել, կարող է դիմել լիազոր մարմնին՝ Ներքին գործերի նախարարություն, ստանալ համապատասխան թույլտվություն և իրականացնել գնման մրցույթ։

 

Օրենքի առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1-2 միլիոն դրամ, տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։

 

Օրենքով սահմանվում է, որ թեթև հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվում է։