Հետևեք մեզ։

Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը. Ռուզաննա Խաչատրյան

14:42, 13 հուլիս 2023
Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը. Ռուզաննա Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է արել հերթական հանդիպման վերաբերյալ:


«Հարգելի և սիրելի համակիրներ` ի սփյուռս աշխարհի


Վստահ եմ՝ անհամբերությամբ սպասում եք իմ գրառմանը, թե երբ և որտեղ է լինելու մեր հաջորդ հանդիպումը։ 


Հաջորդիվ եկեք փրկության խնդրանք և աղոթք բարձրացնենք առ Աստված` մեր Հայրենիքի, մեր զավակների, Արցախում շրջափակման մեջ հայտնված մեր քույրերի և եղբայրների համար։


Մայրական աղոթքը զորավոր է, առավել ևս, եթե այն լինի համազգային։ 


Առաջարկում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին ընդառաջ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ` օրացույցով 2023 թ.-ի տարվա 223-րդ օրը, իսկ հին հայկական տոմարով` Նոր տարվա 1-ին օրը (Նավասարդի 1-ը, որ համարվել է ժողովրդական խրախճանքի տոն)։


Սրբավայրը, աղոթատեղին, այնուհետև միասնական տոնախմբության վայրը կներկայացվի ձեր առաջարկություններից և համատեղ խորհրդակցություններից հետո»,- գրել է նա։