Հետևեք մեզ։

Հնդիկ տղամարդը մուրացկանությամբ 1 միլիոն դոլար է վաստակել և շարունակում է մուրացկանություն անել

15:02, 13 հուլիս 2023
Հնդիկ տղամարդը մուրացկանությամբ 1 միլիոն դոլար է վաստակել  և շարունակում է մուրացկանություն անել

Հնդիկ տղամարդը մուրացկանությամբ 1 միլիոն դոլար է վաստակել։ Բհարաթ Ջեյնը ծնվել է ցածր խավի ընտանիքում և չի կարողացել պատշաճ կրթություն ստանալ: Չգտնելով կայուն աշխատանք՝ նա հայտնվել է փողոցում, որտեղ էլ վաստակել է իր գումարը։ Այժմ Ջեյնի կարողությունը 1 միլիոն դոլարից մի փոքր ավելի է, ինչը թույլ է տալիս նրա ընտանիքին լավ ապրել:

 
Ըստ Indian Times-ի՝ տղամարդը մուրացկանությամբ ամսական վաստակում է մոտ 728 դոլար: Բացի այդ, տղամարդն ունի երեք սենյականոց բնակարան և երկու խանութ, որոնք վարձակալությամբ է տրամադրում ամսական մոտ 364 դոլարով։ Միաժամանակ տղամարդը չի պատրաստվում հրաժարվել իր սիրելի գործից և շարունակում է մուրացկանություն անել։