Հետևեք մեզ։

Եզրակացություններ պետք է անել բանակցություններից հետո․ Մարիա Զախարովան՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

15:11, 13 հուլիս 2023
Եզրակացություններ պետք է անել բանակցություններից հետո․ Մարիա Զախարովան՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տանող ցանկացած կառուցողական միջնորդության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։

Միաժամանակ Զախարովան նշել է, որ իր կածիքով՝ եզրակացություններ պետք է անել բանակցություններից հետո։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտնել է, որ շաբաթ օրը Բրյուսելում նախատեսված է իր հանդիպումը ԵԽ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ․«Ես հաստատել եմ իմ մասնացությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններում»,-այսօր ասել է նա»։