Հետևեք մեզ։

Փորձագետների ըմբռնումն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են նախ Հայաստանը բաժանել երկու մասի. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

16:09, 13 հուլիս 2023
Փորձագետների ըմբռնումն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են նախ Հայաստանը բաժանել երկու մասի. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ընդգծել է բոլոր կողմերի, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի զգոնության անհրաժեշտությունը ՆԱՏՕ-ի դավադրությունների և կովկասյան տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:

Tasnim լրատվական գործակալությունում հրապարակված հոդվածում Վելայաթին նշել է.

«Փորձագետների ըմբռնումն այն է, որ Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապող այս լայնածավալ գործողությունների նպատակն այն է, որ նախ նրանք Հայաստանը բաժանեն երկու մասի, և ապա՝ անջատեն Իրանն ու Հայաստանը՝ կտրելով այն կապը, որը սկիզբ է առնում Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: 


Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը դրսի հետ, և այդ ժամանակից մենք հարևան կլինենք 14 երկրի՝ 15-ի փոխարեն, կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։ 


Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին (տարածաշրջաններում) օտար երկրների առկայությունը»։