Հուլիսի 16-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում կնշվի Վարդավառը: Տոնական միջոցառումը կազմակերպել է Գառնիի համայնքապետարանը ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցությամբ: Կհնչեն ավանդական երգեր, կլինեն ազգային-ծիսական պարեր: Այս մասին հայտնում է տեղեկանում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց և Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապված էր սիրո աստվածուհի Աստղիկի պաշտամունքի հետ։