Հետևեք մեզ։

Դու հայրենիք ես տալիս, ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա․ Վարդան Օսկանյանը տեսաուղերձի միջոցով ասում է Փաշինյանին, թե ինչ խոսի Շառլ Միշելի և Ալիևի հետ հանդիպմանը (տեսանյութ)

19:13, 13 հուլիս 2023
Դու հայրենիք ես տալիս, ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա․ Վարդան Օսկանյանը տեսաուղերձի միջոցով ասում է Փաշինյանին, թե ինչ խոսի Շառլ Միշելի և Ալիևի հետ հանդիպմանը (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյնաը կրկին տեսանյութ է հրապարակել և հայտնել, թե ինչպես կարող է Փաշինյանը բանակցություններում օրակարգ փոխել։

 

«Արցախն արտաքին քաղաքականության հարց չէ, համազգային հարց է, դու Արցախ ես տալիս, Արցախը նվիրում ես Ադրբեջանին, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս, սա այն հարցը չէ, որ դու կարող ես արհամարհել և չլսել, սա քո լիազորությունների մեջ չի մտնում, դու ոչ բարոյական ու ոչ էլ իրավական իրավունք չունես նման քայլ անելու։ Բարոյապես իրավունք չունես, որովհետև դու գիտես, որ ՀՀ քաղաքացիների 90-ից ավելի տոկոսը  դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, դու իրավունք չունես նման բան ստորագրել, դու հակասում ես քո ընտրական դիրքորոշումներին, հակասում ես Սահմանադրությանը, ԳԽ որոշմանը»,-ասաց Օսկանյանը։

Նա նշեց, որ իր առաջարկն ուժի մեջ է, նա չի ասել՝ կլուծի Արցախի հարցը, ինչի համար իրեն հարցեր են ուղղում, նա ասում է՝ կփոխի բանակցային տրամաբանությունը։

Անդրադառնալով Փաշինյանի բացատրություններին, թե «Հայաստանն է փրկում», Օսկանյանն ասաց, որ այդ պայմանագիրը, եթե ստորագրվի, ոչ մի լավ բանի չի բերելու, իսկ բացատրությունը, թե այլընտրանք չունի, ապա երբ ինքը, այլ մարդիկ ասում են՝ կա այլընտրանք, ինքը պարտավոր է դա լսել․ «Դու ստիպված ես, դու այլընտրանք չունես, ստիպված ես լսելու, ականջալուր լինելու, կանչելու այդ մարդկանց, լսելու, հասկանլու, դու պարտավոր ես դա անել։

Դու Բրյուսելում հանդիպելու ես Ալիևին՝ Միշելի միջնորդությամբ, ես շատ կոնկրետ առաջարկ ունեմ․ ես կարծում եմ, դու հենց Բրյուսելում հնարավորություն ունես բանակացային տրամաբանությունը փոխելու, օրակարգը փոխելու, մինչև գնալը կարող ես հայտարարությամբ այդ մասին խոսել, կամ Միշելի ու Ալիևի ներկայությամբ խոսես ու անես հետևյալ հայտարարությունը․ «Հակառակ նրա, որ ես Պրահայում ստորագրել եմ հայտարարություն, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, վկայակոչելով Ալմա-Աթայի հռչակագիրը, հաշվի առնելով, որ այդ հռչակագիրը բազմակողմ հռչակագիր է, ոչ թե երկկողմ պայմանագիր, ես կարծոմ եմ, որ այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել, համարելու, որ արդեն ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։

Եվ դու կարող ես քո տրամաբությամբ շարունակել, ասելով, որ համենայնդեպս, ես՝ Փաշինյանս, մնում եմ նույն տեսակետին, որ ես պատաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան  այնպիսի հունով, որն իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև կայուն խաղաղությանը։ Ուստի, ես՝ Փաշինյանս, առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստը և հանգամանքը, որ Սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, ես առաջարկում եմ մենք ներառենք նաև այս հանգամանքը»։

Դա ամենալավը կհասկանա Միշելը։ Ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա, գիտեմ ինչ եմ ասում»,-ասաց Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․