Վաղը առավոտվանից Արցախում սկսում ենք համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները:
Այս մասին գրառում է արել Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը.
«Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի ու հայոց պետականության համար:
ԱՐՑԱԽԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԷ...
ԱՐՑԱԽԸ ՄԵՆՔ ԵՆՔ...»։