Հետևեք մեզ։

Պաշտպանը հայտնել է, թե ինչու է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը

01:21, 14 հուլիս 2023
Պաշտպանը հայտնել է, թե ինչու է ձերբակալվել Վիտալի Բալասանյանը

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնել է նրա ձերբակալման մասին և տեղեկացրել, թե ինչու է ձերբակալվել իր պաշտպանյալ Բալասանյանը։

«Տեղեկացնում եմ, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով»,-գրել է նա։
 
Նշենք, որ Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: